Հարձակման է ենթարկվել Չինաստանում ԱՄՆ դեսպանի մեքենան

Հարձակման է ենթարկվել Չինաստանում ԱՄՆ դեսպանի մեքենան

PanARMENIAN.Net - Հակաճապոնական ակցիաների մասնակից բողոքող չինացիները հարձակվել են ԱՄՆ դեսպանի մեքենայի վրա՝ ԱՄՆ-ն համարվում է Տոկիոյի գլխավոր դաշնակիցը, հայտնում է Russia Today-ը:

Բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցների մի խումբը հարձակվել է դեսպանի մեքենայի վրա և վնասել այն: Ինչպես հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, Չինաստանում ԱՄՆ դեսպան Հարրի Լոկը չի տուժել, սակայն ավտոմեքենան վնասվել է:

Այս օրերին չինացիները բողոքում են Ճապոնիայի տարածքային քաղաքականության դեմ: Պեկինում վնասվել են մի քանի ճապոնական ռեստորաններ, հայտնում է IRIB World Service Ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---