Apple բրենդը գնահատվում է 100 մլրդ եվրո և աշխարհում ամենաթանկն է

Apple բրենդը գնահատվում է 100 մլրդ եվրո և աշխարհում ամենաթանկն է

PanARMENIAN.Net - Apple կոռպորացիայի բրենդը գնահատվում է 100 մլրդ եվրո և աշխարհում ամենաթանկն է: Նման եզրակացության է եկել Eurobrand փորձագիտական գործակալությունը իր ամենամյա վարկանիշում: Երկրորդ հորիզոնականում գտնվող Coca-Cola բրենդը գնահատվում է 60 մլրդ, իսկ 3-րդ հորիզոնականում գտնվող Microsoft-ը` 54 մլրդ: 4-րդ հորիզոնականում է IBM-ը` 53 մլրդ, 5-րդում` Google-ը` 50 մլրդ եվրոյով:

Լավագույն տասնյակում ներառված են նաև Philip Morris, Procter & Gamble, McDonald's, Johnson & Johnson և AT&T: Բոլոր 10 բրենդերն էլ ներկայացնում են ԱՄՆ տնտեսությունը:

2012թ առաջին անգամ վարկանիշում հայտնվել է Facebook ընկերությունը, որի բրենդը գնահատվել է 11,5 մլրդ եվրո: Այն զբաղեցնում է 74-րդ հորիզոնականը, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---