Հունվարին ՀՀ կառավարությանը կներկայացվի կոշտ թափոնների վերաբերյալ ռազմավարության նախնական տարբերակը

Հունվարին ՀՀ կառավարությանը կներկայացվի կոշտ թափոնների վերաբերյալ ռազմավարության նախնական տարբերակը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը:

Հյուրերը ներկայացրեցին Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման հետ կապված աշխատանքների ընթացքը, քննարկեցին հետագայում ռազմավարության իրականացման հետ կապված հարցեր: Տեղեկացվեց, որ փաստաթղթի նախնական տարբերակը կառավարությանը կներկայացվի հունվարին:

Փոխվարչապետը ողջունելով կատարված աշխատանքները` միաժամանակ կարևորեց ոլորտում ծրագրեր իրականացնող միջազգային մյուս կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև ընդգծեց ռազմավարության իրատեսական լինելու հանգամանքը: Նա հյուրերին առաջարկեց մասնակցել հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում կայանալիք գյուղական համայնքների երկրորդ համաժողովին, որի աշխատանքային խմբերից մեկի քննարկման թեման վերաբերելու է հենց Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդիրներին` նշելով, որ այն սեփական մոտեցումները ներկայացնելու ու նաև համայնքապետերի առաջարկությունները լսելու լավ հնարավորություն կլինի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---