20 սեպտեմբերի 2012 - 12:18 AMT
Հայաստանի շախմատի առաջնության 1-ին խմբի մրցաշարում առաջատարը Լևոն Բաբուջյանն է

Գորիսում անցկացվող Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում երեք տուրից հետո աղյուսակը 3 միավորով գլխավորում է գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը:

2,5 միավոր ունի գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը, 2-ական` ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը եւ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը:

Առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 30-ին, հաղորդում է armchess-ը: