ՌԴ ԱԳՆ. «Կովկաս-2012» զորավարժությունները սպառնալիք չեն Հարավային Կովկասի երկրների համար

ՌԴ ԱԳՆ. «Կովկաս-2012» զորավարժությունները սպառնալիք չեն Հարավային Կովկասի երկրների համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հարավում ընթացող «Կովկաս-2012» զորավարժությունները սպառնալիք չեն Հարավային Կովկասի երկրներին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Զորավարժություններն որևէ մեկի դեմ ուղղված չեն, դրանք միտված են ՌԴ ԶՈւ մարտունակության բարձրացմանը»,-ասել է Լուկաշևիչը ճեպազրույցում:

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ ՌԴ զորավարժությունները երկրի հարավային սահմանների մոտ սպառնալիք են ոչ միայն Վրաստանի, այլ ողջ տարածաշրջանի, այդ թվում նաև Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը: Լուկաշևիչը նման մտայնությունները «պարանոյա» է անվանել, նշելով, որ ՌԴ սերտ գործընկերային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ:

Զորվարաժությունների առաջին փուլն անցնում է «Ռաևսկի» զորավարժարանում Կրասնոդարի մարզում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---