ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Մինսկում կկայանա ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստը: Ենթադրվում է , որ առաջիկա հանդիպման կենտրոնական հարցը կդառնա ԱՊՀ մարմինների բարեփոխման խնդիրը: Նիստի օրակարգի նախագծում ընդգրկվել են նաեւ անվտանգության եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ մարդասիրական բնույթի հարցեր: Հանդիպման մասնակիցները կքննարկեն ահաբեկչության եւ ծայրահեղականության դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ անդամ-երկրների համագործակցության կոնցեպցիայի նախագիծը, ապօրինի միգրացիային հակազդելու ԱՊՀ անդամ-երկրների 2006-2008 թվականների համագործակցության ծրագրի նախագիծը, մաքսային հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների Համագործակցության մասին նախագիծը: Բացի այդ, կքննարկվի պայթուցիկ նյութերի, սպառազինության եւ հրազենի նշագրման միացյալ համակարգի կոնցեպցիայի նախագիծը, որը նախաձեռնել եւ քննարկման է դնում ԱՊՀ մասնակից-պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների Խորհուրդը: Հումանիտար ոլորտին վերաբերող հարցերի թվում են նաեւ ԱՊՀ մասնակից-երկրներում մեծահասակների կրթության զարգացման կոնցեպցիայի նախագիծը, ինչպես նաեւ Երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում է ԱՊՀ անդամ-պետությունների Երիտասարդության գործերով խորհրդի ստեղծում: Համագործակցության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Բելառուսի հանրապետության առաջարկը` չորս առաջատար բելառուսական բուհերին կրթական հաստատությունների արտոնագրման, ատեստավորման եւ հավատարմագրման ոլորտներում ԱՊՀ անդամ-երկրների բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ: Այդ բուհերն են. Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանը` բարձրագույն տեխնիկական կրթության ոլորտում, Բելառուսի ինֆորմատիկայի եւ ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարանը` ինֆորմատիկայի եւ ռադիոէլեկտրոնիկայի կրթության ոլորտներում, Ա.Դ.Սախարովի անվան միջազգային պետական բնապահպանական համալսարանը` էկոլոգիական կրթության ոլորտում: ԱՊՀ անդամ-երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհուրդը նաեւ առաջարկ է արել բազային կազմակերպությունների կարգավիճակ շնորհելու վերաբերյալ Հայաստանի հանրապետության Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման եւ վերապատրաստման պետական ինստիտուտին` սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց եւ գործազուրկների կրթության ոլորտում: Եվ Ռուսաստանի ժողովրդների բարեկամության պետական համալսարանին` ԱՊՀ անդամ-պետություններիի կրթական համակարգերի տեղեկատվական համագործակցության ոլորտում:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---