Ծառուկյանն ընտրողներին խոստանում է, որ ԲՀԿ համայնքի ղեկավարները հաշվետու են լինելու իրենց և կուսակցությանը20 սեպտեմբերի 2012 - 21:34 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` կապված Հայաստանի մի շարք համայնքներում սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ: «Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ: Սեպտեմբերի 23-ին մեր երկրի մի շարք համայնքներում կայանալու են Տեղական ինքնակառավարմանմարմինների ընտրություններ:Արդյունավետ կառավարման, երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորմանհամար ՏԻՄ ընտրությունները նույնքան կարևոր են, որքան համապետական ընտրությունները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմաթիվ համայնքներում առաջադրել է իր թեկնածուներին կամպաշտպանում է անկուսակցական, բայց ժողովրդի վստահությունը վայելող անձանց: Սիրելի հայրենակիցներ,դուք ընտրելու եք ձեր գյուղապետերին, ձեր քաղաքապետերին: Դուք առաջիկա տարիներին ամեն օր շփվելու եքնրանց հետ, ու նաև նրանց բարեխիղճ աշխատանքից է մեծապես կախված ձեր խնդիրների լուծումը: Ես կոչ եմանում ձեզ՝ քվեարկել բացառապես ձեր խղճի և համոզմունքների թելադրանքով: Միայն այդ դեպքում դուքկունենաք պահաջելու իրավունք: Իմ կողմից ես երաշխավորում եմ. ԲՀԿ-ի թեկնածուները մշտապես հաշվետու են լինելու ձեր և կուսակցության առջև: Պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար: Ձեր հարցերն ու դժգոհությունները միշտ հասանելի են լինելու իշխանության ամենավերին օղակներին: Մարդիկ երբեք չպետք է տուժեն վատ աշխատող պաշտոնյայի պատճառով: Անձամբ ես պատրաստ եմմշտապես աջակցել բոլոր բարեխիղճ համայնքապետերին: Մենք պետք է հավատանք, որ մեր քվեարկությամբկարող ենք մեր համայնքից սկսել արդար և ուժեղ Հայաստանի կառուցումը»,-ասվում է ԲՀԿ տարածած հաղորդագրությունում: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |