ԱՄՆ-ն, Ֆրանսիան և այլ երկրներ փակում են մահմեդական երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները

ԱՄՆ-ն, Ֆրանսիան և այլ երկրներ փակում են մահմեդական երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները

PanARMENIAN.Net - Մի շարք արևմտյան երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, մի քանի օրով փակում են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները մի շարք մահմեդական երկրներում` հնարավոր անկարգությունների նախօրեին, որոնք կարող են ծագել ուրբաթ օրվա աղոթքից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նման որոշման պատճառ է դարձել ԱՄՆ-ում ստեղծված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը, որտեղ Մուհհամեդ մարգարեն անհարիր կերպով է ներկայացված, և ֆրանսիական պարբերականում հայտնված մարգարեի ծաղարանկարները:

Միաժամանակ ռուսական ԱԳՆ-ն հայտարարում է, որ մահմեդական երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը վերահսկողության տակ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---