24 սեպտեմբերի 2012 - 18:27 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. թանկարժեք մետաղների պետական գները սեպտեմբերի 24-30

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 24.09.12թ.-30.09.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության ոսկի` գնման գին` 21291.62 (+252.62), բացթողնման գին` 23143.07 (+274.59), արծաթ` գնման գին` 414.60 (+7.11), բացթողնման գին` 450.65 (+7.73), պլատին` գնման գին` 19868.43 (+91.31), բացթողնման գին` 21596.12 (+99.25), պալադիում` գնման գին` 8134.63 (-48.87), բացթողնման գին` 8841.99 (-53.12):