ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՋԱԿՑԵԼ ՎԱՇԻՆԳԹՈՆԻՆ` ԱՄՆ-ՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԵՏՔՆՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները պատրաստ են ամեն կերպ աջակցել ԱՄՆ-ին` այդ երկրի տարածքում զենքի անօրինական առեւտրի փաստի առնչությամբ հետաքննությունում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` մեկնաբանելով Հայաստանում ծնված Արթուր Սոլոմոնյանի ԱՄՆ-ում ձերբակալության փաստը, որը Ռուսաստանի, Վրաստանի եւ ԱՄՆ քաղաքացիների հետ միասին մեղադրվում է Միացյալ Նահանգների տարածքում ռուսական արտադրության ռազմական տեխնիկա վաճառելու մեջ: «Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են ամենայն աջակցություն ցուցաբերել գործի հանգամանքները պարզելու համար: ՀՀ իրավապահ մարմինները կոնկրետ տեղեկություններ չունեն հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով զենքի արտահանման վերաբերյալ եւ խիստ շահագրգռված են հետաքննության անցկացման ու հանցախմբի անդամներին պատժելու գործում», - նշել է Վիկտոր Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ձերբակալվել է մաքսանենգների մի խումբ, որի 18 անդամները մեղադրվում են ռուսական արտադրության զենքի մաքսանենգության մեջ: Խմբի առաջնորդը եղել է 26-ամյա Հայաստանի քաղաքացի Արթուր Սոլոմոնյանը: Նա եւ էլի չորս ձերբակալվածներ, այդ թվում նաեւ ՀԱՀ-ի 33-ամյա քաղաքացի Քրիստիան Սփայսը մեղադրվում են սպառազինության տեղափոխման դավադրության մեջ: Մնացած 13 մաքսանենգները մեղադրվում են Սոլոմոնյանին եւ Սփայսին զենքով մատակարարելու մեջ: Սոլոմոնյանին եւ Սփայսին սպառնում է 30 տարվա ազատազրկում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---