25 սեպտեմբերի 2012 - 17:10 AMT
Ալեքսանդր Գրիգորյան. Ուրախ եմ, որ իմ թիմը հաղթանակ տարավ

«ԲՄԱ-Էներգիա» թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչում «Ամկարի» հետ խաղից հետո նշել է, որ երկու թիմերը լավ ֆուտբոլ են ցուցադրել, բայց նրա սաներն ավելի բարձր մոտիվացիա են ունեցել:

«Այսօրվա խաղում ամենաբացասականը լրացուցիչ ժամանակն էր: Եվ, այնուամենայնիվ, երկու թիմերը լավ ֆուտբոլ են ցուցադրել: Ափսսոս, որ հասցրեցինք լրացուցիչ ժամանակի, քանի որ մենք բավական պահեր ունեինք, որպեսզի հիմնական ժամանակում որոշեինք խաղի ելքը: Մեր մոտիվացիան ավելի բարձր էր, և ես ուրախ եմ, որ մենք հասանք հաղթանակի»,- Գրիգորյանի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն: