Ամերիկյան վերլուծաբան. ԱՄՆ-ն հետաքրքրված է ՀՀ հետ համագործակցությամբ` հակաիրանական քաղաքականություն վարելու նպատակով

Ամերիկյան վերլուծաբան. ԱՄՆ-ն հետաքրքրված է ՀՀ հետ համագործակցությամբ` հակաիրանական քաղաքականություն վարելու նպատակով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ` հակաիրանական քաղաքականություն վարելու նպատակով: Այս մասին գրում է Տրումանի Ազգային անվտանգության նախագծի վերլուծաբան Դենիել Գեյնորը:

Իր հոդվածում Գեյնորը փորձում է պատասխանել այն հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն այնքան կարևորում Հայաստանի հետ համագործակցությունը:

«Լավագույն բացատրությունը աշխարհագրական դիրքն է: 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը, որը ելք չունի դեպի ծով, տեղակայված է, հնարավոր է, աշխարհի ամենաբուռն տարածաշրջանում: Սակայն Ամերիկայի տեսակետից, սա ԱՄՆ դաշնակցի համար ամենահարմար դիրքն է` Օբամայի արտաքին քաղաքականությունը վարելու համար: Հայաստանը սահամանակից է Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին: Որպես նախկին խորհրդային հանրապետություն, Հայաստանը հիմնվում է Ռուսաստանի վրա առևտրի և ռազմական աջակցության ոլորտներում: ԱՄՆ-ն իր հաշվարկներն ունի վերոհիշյալ բոլոր 5 երկրների հետ կապված, իսկ Հայաստանը տեսադաշտում է գտնվում որպես պոտենցիալ հզոր լծակ` ամերիկյան նպատակները ի կատար ածելու համար»,-կարծում է հեղինակը:

Ըստ նրա, ԱՄՆ-ն ձգտում է ամրապնդել Հայաստանի դիրքը, որպեսզի նա դառնա ավելի հզոր դաշնակից տարածաշրջանում. «Քանի որ նախագահ Օբաման պատրաստվում է տնտեսապես մեկուսացնել Իրանին, պատժամիջոցներն ուղղված են նրան, որպեսզի երկու անգամ արժեզրկեն իրանական արժույթը, նա նաև պատրաստվում է ռեժիմը մեկուսացնել տարածաշրջանային ուղիներով: Հայաստանն այս ռազմավարությունում առանցքային դեր է կատարում»:

Վերլուծաբանն ընդգծել է, որ ԱՄՆ հետ դաշնակցությունը կհեռացնի Հայաստանի այն փոքրաթիվ բարեկամներին, որոնք վերջինս ունի Հարավային Կովկասում:

«Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական համագործակցություն է ցանկանում, սակայն դրա հետ մեկտեղ` տնտեսական ելք դեպի արևմուտք: Տվյալ պահին Հայաստանն ունի երկու լավագույն բարեկամ` Ռուսաստանն ու Իրանը, որոնք երկուսն էլ ԱՄՆ հակառակորդներն են»,-գրել է Գեյնորը, հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---