Բարբարա Բոքսերը պահանջում է Ալիևից Ռամիլ Սաֆարովին վերադարձնել բանտ28 սեպտեմբերի 2012 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Քալիֆորնիայի սենատոր Բարբարա Բոքսերը իր վրդովմունքն է արտահայտել Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման կապակցությամբ և կոչ արել նրան բանտ վերադարձնել, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA): Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված խիստ նամակում սենատոր Բոքսերը ընդգծել է, որ Սաֆարովի ազատումը «անհանգստացնող և պրովոկացիոն գործողություն է, որը միայն նպաստել է լարվածության ավելացմանը և սպառնում է Կովկասում կայուն անկախության հաստատման ջանքերին»: « Սաֆարովին ներում շնորհելը օրենքի գերակայության նկատմամբ ակնհայտ անարգանք է: Ես պահանջում եմ, որպեսզի պարոն Ալիևը պահպանի միջազգային իրավունքի ստանդարտները և Սաֆարովին բանտ վերադարձնի: Այնտեղ է նրա տեղը` գործած ծանր հանցագործության համար»,-ընդգծել է սենատորը: ANCA-ն հիշեցնում է նաև, որ նախորդ շաբաթ եվրոպական քաղաքականության և վերլուծության կենտրոնում կայացած «ԱՄՆ-ն և ռազմավարությունը Կենտրոնական Եվրոպայում» համաժողովի ժամանակ պետքարտուղարի օգնական Ֆիլ Գորդոնը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը շարունակում է «տագնապ և հիասթափություն է արտահայտել: Մենք բավարարված չենք նրանով, ինչ տեղի է ունեցել: Մեր կարծիքով Սաֆարովը պետք է նախկինի պես կրի իր պատիժը: Իհարկե, ցնցված էին նրա փառաբանմաբ, իսկ մեր հարցերին տված պատասխանները սպառիչ չէին»: Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |