Digitec-ին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների 120 կազմակերպություններ

Digitec-ին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների 120 կազմակերպություններ

PanARMENIAN.Net - Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը մնացել է մի քանի օր: Այս պահի դրությամբ արդեն հայտնի են 120 կազմակերպությունների անուններ Կորեայից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից:

Ռուսաստանից մասնակցելու են «Laser ICT-ն» իր անլար ինտերնետով, «Ուրարտու սիսթեմսը»:

Ցուցահանդեսին առաջին անգամ կմասնակցի `«ImagingLab-ը» Իտալիայից, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի և պատկերների վերամշակման գործում:

Կարևորագույն նվաճում է համարվում Կորեայի մասնակցությունը: Սինգապուրն այս տարի ներկայացնելու է «BANSEA» ընկերությունը:

Հիշեցնենք, որ «Digitec» տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը «Երևան-Էքսպո» կենտրոնում` Մերգելյանի անվան Ինստիտուտի տարածքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---