Վարդան Օսկանյանի քայլերն անօրինական էին, վստահ է Հայկ Բաբուխանյանը![]() 2 հոկտեմբերի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների մի մասը յուրացվել է Վարդան Օսկանյանի կողմից, մի մասը բաժանվել է հիմնադրամի տնօրեններին, մի մասն էլ օգտագործվել է գործարար նպատակներով: Այդ մասին հայտարարել է իշխող ՀՀԿ կուսակցության անդամ և պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ ԱԺ-ում ԲՀԿ անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քննարկումների ժամանակ: «Երբ Դուք (Օսկանյան) այդ միջոցներն օգտագործում էիք բիզնեսի համար, տոկոսով էիք տալիս, դա ապօրինի էր»,-ասել է Բաբուխանյանը: Ըստ նրա, գլխավոր դատախազը կոնկրետ հարց է առաջարկել Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ և կարիք չկա քննարկելու, թե Օսկանյանը լավ մարդ է թե վատ, կամ ինչ քաղաքական ուժի ներկայացուցիչ է: Բաբուխանյանը նաև անդրադարձել է «Սիվիլիթասի» որոշ անդամներին Օսկանյանի կողմից խոշոր գումարների փոխանցմանը, հեգնանքով նշելով՝ «սա հիմնադրամ է թե՞ դուքյան»: Նա նաև նշել է, որ իր գործունեությամբ Օսկանյանը դեմ է հանդես եկել հավասար մրցակցությանը՝ միլիոնավոր դոլարներ ստանալով արտերկրից: «Դուք ասում եք, որ աշխատանքի եք վերցրել 60 հոգու, բայց այդ միլիոններով կարող էիք 160-ի վերցնել»,-ասել է նա: Ըստ Բաբուխանյանի, Օսկանյանի գործողությունների հիմքում ավելի վտանգավոր դրդապատճառներ էին, քան ուղղակի միջոցներ յուրացնելու ցանկությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |