Ազդեցիկ թուրքական պարբերականը չգիտես ինչու մոռացել է Բաքվի մասին` հիշատակելով միայն Երևանն ու Թբիլիսին![]() 2 հոկտեմբերի 2012 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ազդեցիկ Hurriyet Daily Newsպարբերականը «Եղանակի տեսություն» բաժնում մոռացել է նշել Ադրբեջանի մայրաքաղաքը: «Հարավային Կովկասի մայրաքաղաքներից պարբերականը գրել է միայն Երևանի և Թբիլիսիի մասին, ինչը զարմանք է առաջացնում` հաշվի առնելով Բաքվի և Անկարայի միջև երկարատև բարեկամական և համագործակից հարաբերությունները: Թուրքիայի պաշտոնյաները բազմիցս թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարեկամական, ռազմավարական և մեծ հեռանկարներ ունեցող են կոչել»: Ղարաբաղյան հակամարտության հենց ամենասկզբից Անկարան հարցի կարգավորման գործում Սատարում է Բաքվին: Նմանատիպ վերջին հայտարարությունը հնչել է երեկ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից` Անկարայում թուրքական իշխող կուսակցության համագումարի ընթացքում: «Ղարաբաղյան հարցում Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է: Թուրքիայի այդ դիրքորոշման մասին պետք է իմանա Հայաստանը և նրանք, ովքեր սատարում են վերջինիս»,-ասել է նա: Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները բացակայում են սկսած 1993թ-ից` ղարբաղյան հակամարտության հարցում կրկին ադրբեջանական դիրքորոշմանը սատար կանգնելու հետևանքով: Ինչի հետ է կապված թուրքական պարբերականի խմբագիրների նմանատիպ սխալը, գրում է ադրբեջանական 1news.az կայքը: Partner news «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին Partner news |