Բաքուն հերքում է Իրանի դեմ պատերազմում Իսրայելի կողմից ադրբեջանական բազաների շահագործման հնարավորությունը

Բաքուն հերքում է Իրանի դեմ պատերազմում Իսրայելի կողմից ադրբեջանական բազաների շահագործման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն իսրայելին չի տրամադրի իր ռազմական բազաները` իրանականի միջուկային օբյեկտներին հարվածելու դեպքում: Այս մասին հայտարարել է Իսլամաբադում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիկրովը:

News International պարբերականին տված հարցազրույցում դեսպանն ասել է. «Նման բան ոչ մեկի մտքով անգամ չպետք է անցներ, հաշվի առնելով այն փաստը, որ իրանցի բնակչության զգալի մասը ադրբեջանցիներ են: Ավելին` Ադրբեջանը հավատարիմ է այլ երկրների գործերին չմիջամտելու քաղաքականությանը»:

Շիկրովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը կողմ է անկախ Պաղեստինյան պետության ստեղծմանը և, որ Ադրբեջանը Իսրայելի կողմից հանդես չի գա, քանի դեռ նման պետություն չի ստեղծվել:

Ավելի վաղ Walla-ն հաղորդել էր, որ Իրանի հետ պատերազմի դեպքում Ադրբեջանը հանդես կգա Իսրայելի կողմից, համենայն դեպս նման պնդմամբ են հանդես եկել տեղկանա ուժային կառույցների աղբյուրները:

Partner news
 Ուշագրավ
Սիրիական ընդդիմությունն, իր հերթին, դեռ վերջնական որոշում չի կայացրել Ժնևի բանակցություններին մասնակցելու մասին
Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը
«Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը
Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի
Partner news