Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է 11 հորիզոնականով![]() 3 հոկտեմբերի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով և 503 միավորով զբաղեցնում է 64-րդ տեղը: 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 8-րդ հորիզոնականում է 1106 միավորով, Դանիան 18-րդն է 944 միավորով, Չեխիան 22-րդ հորիզոնականում է 837 միավորով, Բուլղարիան` 55-րդ տեղում է 565 միավորով, իսկ Մալթան 153- րդն է 156 միավորով: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1611 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1459 միավորով, եռյակը եզրափակում է Պորտուգալիայի ընտրանին 1259 միավորով: Partner news Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Partner news |