Քաղաքագետ. Եթե ժողովուրդն իրեն կրավորական պահի, Օսկանյանին կարող են անգամ գնդակահարել![]() 3 հոկտեմբերի 2012 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Օսկանյանի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի հասարակության պահվածքից: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Եթե ժողովուրդը իրեն կրավորական պահի, Օսկանյանին կարող են նույնիսկ գնդակահարել», - ասաց քաղաքագետը: Քաղաքագետը կարծում է, որ եթե իշխանությունները շարունակեն Օսկանյանի նկատմամբ հետապնդումները, նրա վարկանիշը կբարձրանա. «Եթե այսպես շարունակվի, Օսկանյանը նախագահական ընտրություններին կարող է շատ լուրջ մրցակից դառնալ իշխանության թեկնածուի համար»: Քաղաքագետը խորհորդ տվեց նաև ՀՀԿ-ականներին «պինդ բռնվել» և գիշերները զգույշ քնել. «Իշխանությունը գիտի, որ Օսկանյանի գործով դրսից ուժեղ ճնշում է լինելու, ուստի բացառված չէ, որ մեղադրանքներ լինեն նաև կարկառուն ՀՀԿ-ականնների հասցեին»: Քաղաքագետը առաջարկում է մեր հասարակությանը օրինակ վերցնել վրացական փորձից, որը, ըստ նրա՝ վերջին խորհրդարականակն ընտրություններով ցույց տվեց, որ շարժվում է դեպի ժողովրդավարություն: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |