Գերմանիայի բուհերում սովորելու համար հայ ուսանողներին 80-ից ավելի կրթաթոշակ է տրամադրվել 3 հոկտեմբերի 2012 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2012թ. հոկտմեբերի 31-ը հայ ուսանողները, բուհավարտներն ու գիտնականները հնարավորություն ունեն դիմել DAAD-ի կրթաթոշակային ծրագրերին: DAAD-ն (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը) ակադեմիական փոխանակմանն օժանդակող ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում: DAAD-ն Հայաստանում հանդես է գալիս 1996թ.-ից, իսկ որպես տեղեկատվական կենտրոն 2004թ.-ից: DAAD-ն կրթաթոշակներ է տրամադրում բոլոր մասնագիտություններով բուհավարտներին, ուսանողներին ու գիտմականներին: Անկախացումից ի վեր ավելի քան 1800 հայեր ֆինանսական օժանդակություն են ստացել DAAD-ից` իրենց գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար: Գերմանական բուհերն անգլերեն լեզվով առաջարկում են ավելի քան 100 միջազգային բակալավրի դասընթացներ, 650 մագիստրոսական և մոտ 300 ասպիրանտական դասընթացներ: Գերմանական բուհերի շրջանավարտները մրցունակ են համարվում ամբողջ աշխարհում, ունեն մեծ հնարավորություններ միջազգային աշխատաշուկայում բարենպաստ առաջարկներ ստանալու: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |