Ավարտվել է Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

Ավարտվել է Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

PanARMENIAN.Net - Վանաձորում ավարտվել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և Աշխարհի գավաթակիր Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոչի ըմբշամարտի միջազգային մրցաշարը:

Մրցումների վերջին օրը գորգ են դուրս եկել մինչև 60, 74 և 96 կգ ք/կ ըմբիշները:

Մչինչև 60 կգ ք/կ հաղթող է դարձել Տիգրան Տերտերյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը:Մյուս երկու կարգերում ոսկե մեդալներ են նվաճել Հայաստանի հավաքականի անդամներ Մուսա Մուրթազալիևը (74կգ ք/կ) և Էդգար Ենոքյանը (96 կգ ք/կ):

Մրցաշարի ժամանակ հանդես են գալիս Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Իրանի ըմբիշները:Մրցանակային ֆոնդը կազմում է 55 հազար դոլար, հաղթողը կստանա 3000 դոլար, իսկ 2-րդ և 3-րդ հորիզնականները զբաղեցրած մարզիկները` 2000 և 1000 դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---