Բակո Սահակյան. Լրատվությունն աշխարհասփյուռ հայության միասնականության ամրապնդման միջոցներից է![]() 4 հոկտեմբերի 2012 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ուղերձ է հղել Երևանում մեկնարկած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ողջունում եմ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Լրագրողների համահայկական համաժողովները բարի ավանդույթ են դարձել մեր իրականության մեջ: Ուրախալի է, որ նախորդ՝ 5-րդ համաժողովը, տեղի է ունեցել Արցախում: Լրատվությունը հանդիսանում է ռազմավարական կարևորություն ունեցող այն ասպարեզներից, որն առնչվում է պետության կենսագործունեության բոլոր ոլորտներին: Մեզ համար այն նաև աշխարհասփյուռ հայության միասնականության ամրապնդման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի խորացման ու ընդլայնման, հայ ազգային ինքնության պահպանման առանցքային միջոցներից մեկն է, որի դերակատարությունը արդի համաշխարհայնացման պայմաններում դժվար է գերագնահատել: Այս տեսանկյունից հատկապես կարևոր է համայն հայության ջանքերի համախմբումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման գործում: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական, լրատվական, գիտակրթական, վերլուծական և այլ շրջանակների միջև: Անհարժեշտ է նաև կայուն կապ հաստատել տարբեր պետությունների լրագրողների և ԶԼՄ-ների հետ: Ակնհայտ է, որ ցեղասպանությունների կանխման համար անհրաժեշտ է ոչ միայն նման ոճիրների փաստի ճանաչումը, այլև ցեղասպանության քաղաքականության դատապարտումը և գործնական քայլերի մշակումը նրանց բացառման ուղղությամբ: Այս առումով անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը և Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականության դատապարտման գործընթացին: Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կնպաստի տեղեկատվական ոլորտում գործնական կապերի զարգացմանը: Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նրա մասնակիցներին` հաջողություններ և ամենայն բարիք», հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունը: Partner news Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին Partner news |