Սերժ Սարգսյան. Լեռնայի Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, ազատ և անվտանգ ապրելու իրավունք ունի![]() 4 հոկտեմբերի 2012 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահը ողջունել է շվեյցարացի խորհրդարանականների այցը ինչպես մեր երկիր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նման այցերը, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, շատ կարևոր են տարածաշրջանում տիրող իրավիճակին ծանոթանալու, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի և առկա խնդիրների, հակամարտության նախապատմությանը համակողմանի տեղեկացվածության տեսանկյունից: «Այցի ընթացքում ստացած ձեր տպավորությունները դուք կիսելու եք նաև խորհրդարանի ձեր գործընկերների և, ընդհանրապես, բոլոր այն մարդկանց հետ, ովքեր անտարբեր չեն մեր տարածաշրջանի կայունության և խաղաղության նկատմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է, որով ԼՂ խնդրի հանգուցալուծումն անհնար է առանց միջազգային հանրության մասնակցության»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարն ուրախալի է համարել այն փաստը, որ բարեկամ երկրների խորհրդարանները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հիմնախնդրի նկատմամբ, և վերջին շրջանում տարբեր երկրներից մի շարք պատգամավորական պատվիրակություններ են այցելում Լեռնային Ղարաբաղ: «Մեծապես դրվատելի է, որ աշխարհի առաջադեմ հանրությունն սկսում է վերանայել իր մոտեցումներն ու գալ այն եզրահանգման, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ, աշխարհի մյուս ժողովուրդների նման, ունի իր ճակատագիրը տնօրինելու, ազատ ու անվտանգ ապրելու իրավունք, և որ այնտեղ կառուցվում է իրապես ժողովրդավարական երկիր և քաղաքացիական հասարակություն»,-ասել է Նախագահը: Շվեյցարիայի խորհրդարանականները նշել են, որ անչափ տպավորված են Հայաստան և ԼՂՀ այցելություններից և այդ տպավորությունները, անշուշտ, ներկայացնելու են նաև Շվեյցարիայի կառավարությանը, որը, մի քանի ամիս հետո ստանձնելով ԵԱՀԿ-ում նախագահությունը, ջանքեր է գործադրելու նաև այս տարածաշրջանում խնդիրների լուծման, տևական խաղաղության հասնելու ուղղությամբ: Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած քսան տարիներին երկու երկրների միջև ձևավորվել է բարեկամական զարգացող բարձր մակարդակի միջպետական երկխոսություն, որը տարեցտարի զարգանում է թե՛ փոխադարձ այցերի, թե՛ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության միջոցով: Առանձնահատուկ նշվել է խորհրդարանական դիվանագիտության և մասնավորապես բարեկամության խմբերի մակարդակով տարվող աշխատանքները՝ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |