Սերժ Սարգսյանն ընդունել Հայաստանում անցկացվող միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին![]() 4 հոկտեմբերի 2012 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սահմանադրական դատարանների և այլ հաստատությունների փոխգործակցությունը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման գործում» թեմայով հոկտեմբերի 04-06-ը Հայաստանում անցկացվող միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մի շարք երկրների սահմանադրական արդարադատության մարմինների ներկայացուցիչներին: Սարգսյանը ողջունել է ցանկացած երկրի և հասարակության համար մշտապես արդիական ու կարևոր համարվող արդարադատության խնդիրների քննարկմանը միտված հանդիպումների անցկացումը և երևանյան խորհրդաժողովի աշխատանքներին մաղթել հաջողություններ: Ոլորտի մասնագետների՝ արդեն ավանդույթ դարձած նման ներկայացուցչական կազմով հանդիպումները, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, փոխադարձաբար օգտակար են և թույլ են տալիս պրոֆեսիոնալ մակարդակում քննարկել արդարադատության, սահմանադրական իրավունքի ոլորտի խնդիրները, համատեղ լուծումներ գտնել, կիսվել առաջադեմ փորձով և դրանց հիման վրա հանձնարարագրեր մշակել, որոնք կարող են մասնակից երկրների արդարադատության համակարգերի կատարելագործման, այդ ոլորտում բարեփոխումների խթանման հիմք դառնալ: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Նախագահին ներկայացրել է երկօրյա խորհրդաժողովի նիստերում քննարկվելիք թեմաներն ու մասնակից երկրների համար դրանց կարևորությունը: Հանդիպմանը ներկա սահմանադրական արդարադատության մարմինների ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ ՍԴ-ի և նրա նախագահի գործունեությունը՝ միջազգային խորհրդաժողովը պատշաճ մակարդակով Երևանում հյուրընկալելու, տարբեր երկրների սահմանադրական դատարանների միջև փոխգործակցությունը խթանելու, ինչպես նաև ՀՀ ՍԴ փորձի փոխանակման գործում պատրաստակամության և մշտապես շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համար: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |