«Ժողովուրդ». ՀՀԿ-ում վախեցած են, որ լռությունից հետո Ծառուկյանն անսպասելի հայտարարություն կանի

«Ժողովուրդ». ՀՀԿ-ում վախեցած են, որ լռությունից հետո Ծառուկյանն անսպասելի հայտարարություն կանի

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին արդեն մի քանի օր է, ինչ իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն կարողանում գտնել: Հատկապես այն բանից հետո, երբ հրապարակ է նետվել Ծառուկյանի անցյալին վերաբերող փաստաթղթերի լուրը, ԲՀԿ առաջնորդը խիստ վիրավորվել է, այն համարելով որպես գոտկատեղից ներքև հասցված հարված:

Օրաթերթը տեղեկացավ, որ անգամ ՀՀ նախագահի մակարդակով երեկ փորձ է արվել զրուցել Ծառուկյանի հետ, սակայն չի հաջողվել: Նա որևէ մեկին չի ասել, թե որտեղ է գտնվում: Թերթի աղբյուրների վկայությամբ` արդեն երեկոյան ԱԺ նախագահ, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբբահամյանին է հրահանգվել գտնել ԲՀԿ առաջնորդին, սակայն վերջինս նույնիսկ Արգամիչի հետ «կապի դուրս չի եկել»: ՀՀԿ-ում վախեցած են, որ լռությունից հետո Ծառուկյանն անսպասելի հայտարարություն կանի` խառնելով ողջ քաղաքական դաշտը: Ըստ լուրերի` Ծառուկյանը Սերժ Սարգսյանից տասը օր ժամանակ է խնդրել և կխոսի մյուս շաբաթվա սկզբին:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
Partner news