Դել Վալլե. Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտում ես շատ բան սովորեցի![]() 5 հոկտեմբերի 2012 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Լուիս Օռլանդո Դել Վալլեն, ով պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին պարտությունը կրել է Վախթանգ Դարչինյանից, խոստովանել է, որ այդ մենամարտում շատ բան է սովորել: «Իհարկե, պարտությունից հետո տխուր եմ: Ես պարտվեցի, սակայն դա չի կանգնեցնի ինձ, այլ ավելի ուժեղ կդարձնի»,-բռնցքամարտիկի խոսքը հաղորդում է BoxingScene.com-ը: Բռնցքամարտիկի խոսքով, ինքը և իր թիմը Դարչինյանի հետ հանդիպումից հետո եզրակացություններ կանեն և կշարունակեն պատրաստվել այլ մենամարտերի. «Ես շարունակում եմ երազել չեմպիոնական գոտու մասին և կանեմ ամեն բան, որպեսզի չեմպիոն դառնամ»: Վախթանգ Դարչինյանը սեպտեմբերի 29-ին երկրորդ կիսաթեթև քաշում հաղթանակ է տարել Դել Վալլեի նկատմամբ և նվաճել թափուր NABF տիտղոսը: Partner news Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Partner news |