Դաղստանցի ազգագրագետ. Ադրբեջանում ապրող իմ հայրենակիցները ազգային ինքնությունը պահելու խնդիր ունեն![]() 5 հոկտեմբերի 2012 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը արդեն 9-րդ անգամ է կազմակերպում «Կովկասյան-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ» խորագրով միջազգային գիտաժողովը: Իրանագիտության ամբիոնի հեղինակությունը միջազգային գիտական շրջանակներում բարձր է գնահատվում: Այդ իսկ պատճառով մասնակցելու հայտ են ներկայացրել և այսօր արդեն Երևանում են տարբեր երկրների ակադեմիական, քաղաքական ներկայացուցիչներ և լրագրողներ: Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը բացման խոսքում նշեց. «Ցանկացած էթնիկ տարր եզակի է և ենթակա պահպանման: Այսօրվա տարածաշրջանային լարված իրավիճակում, երբ իրար են բախվում տարբեր երկրների տնտեսական ու քաղաքական շահերը, մշակութային բազմազանությունը պահպանելն ավելի է դժվարանում, իսկ այսպիսի գիտաժողովները ծրագրերն իրականացնելու լավ հնարավորություն են»: Դաղստանից եկած ազգագրագետ և լրագրող Շահգան Կապիզովը PanARMENIAN.Net –ի թղթակցին պատմեց, որ իր ազգակիցներն ապրում են նաև Կովկասյան-կասպիական տարածաշրջանի Հարավկովկասյան մասում: Հիմնականում Ադրբեջանում և Վրաստանում: Հայաստանում՝ միայն մի քանի ընտանիք: «Խնդիրներ լինում են Ադրբեջանում: Այնտեղ իմ ազգակիցները մայրենի լեզուն սովորելու և կրառելու, մշակույթը պահպանելու, տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն գրեթե չունեն: 2011-ին, երբ մեր երիտասարդները դուրս եկան փողոցներ՝ գոնե ցույցերի միջոցով ինչ-որ բանի հասնելու նպատակով, ադրբեջանական ոստիկանության հետ բախումներ եղան, 26 երիտասարդ ձերբակալվեց », -ասաց գիտաժողովի մասնակիցը: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |