Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ![]() 5 հոկտեմբերի 2012 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ, հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես ասվում է. «Սիրելի ուսուցիչներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ դժվար է գերագնահատել ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել Արցախում»,-ասել է Բակո Սհակյանը: Նախագահն ընդգծել է, որ կրթությունը հանդիսանում է ԼՂՀ զարգացման առանցքային ուղղություններից մեկը, առանց որի անհնար կլինի արժանի տեղ զբաղեցնել ժամանակակից աշխարհում: Նա հավելել է, որ ԼՂՀ իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորը ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: Սահակյանը վստահեցրել է, որ այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ: Եզրափակելով իր խոսքը` նախագահն ասել է. «Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն, երջանկություն, բեղմնավոր աշխատանք ու ամենայն բարիք»: Partner news «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին Partner news |