Վան-Երևան ուղիղ չվերթի գործարկման ծրագիրը սառեցված է![]() 5 հոկտեմբերի 2012 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Վան-Երևան ուղիղ չվերթի գործարկման ծրագիրը սառեցված է և դա զուտ քաղաքական որոշում է, հոկտեմբերի 5-ին Երևանում ընթացող հայ-թուրքական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Վանի երիտասարդ գործարարների կազմակերպության նախագահ Կադրի Սալազը: Իր հերթին Վանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչ Սաիդ Բինեթը դժգոհություն հայտնեց առ այն, որ գործարարները 5 ժամ են վատնել Ստամբուլից Երևան հասնելու համար, այն դեպքում, երբ Վան-Երևան ուղիղ չվերթի առկայության դեպքում դրա համար ընդամենը 1 ժամ կպահանջվեր: «Այդ հարցը ևս քննարկվելու է գործարար համաժողովում»,-հավելել է նա: Գործարարը հուսով է, որ գործարար համաժողովի մասնակիցներին կհաջողվի փոխզիջումային լուծումներ գտնել ճանապարհի տևողության կրճատման համար: Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը USAID-ի «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» ծրագրի շրջանակներում: Համատեղ համաժողովների կազմակերպման գործընկեր է հանդես գալիս նաև Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդը (TABDC): ՀԱԳՄ-ն հրավիրել է շուրջ 50 ձեռներեցների Արևմտյան Թուրքիայի շրջաններից, որոնք ներկայացնում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թեթև արդյունաբերությունը, նավթային արդյունաբերությունը, շինարարությունը, ռեստորանային բիզնեսը, առողջապահությունը, ոսկերչությունը: Համաժողովի մասնակիցները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը, ինչպես նաև հեռանկարները, կամփոփեն հաջողված գործարար համագործակցությունը: Partner news 1 շաբաթ առաջ ծիրանի մթերումը սկսել է «Սպայկա» ընկերությունը և արդեն հասցրել է 3.000տ արտահանել «Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա: «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար Partner news |