Ռուբեն Բաբայան. Նախարարություն թե՞ հյուրանոց. միանշանակ հյուրանոց![]() 5 հոկտեմբերի 2012 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում ավելի նախընտրելի է հյուրանոցը, քան նախարարությունը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ հայտնելով իր տեսակետը ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի մասին: Նրա կարծիքով, մայրաքաղաքի կենտրոնում, առհասարակ, նախընտրելի չէ որևէ գերատեսչության առկայություն: Բաբայանը գտնում է, որ այն պետք է լինի մշակութային: Իսկ ինչ վերաբերում է գերատեսչություններին, ապա արվեստագետի կարծիքով, դրանք պետք է տեղակայվեն քաղաքի ծայրամասում, կամ քաղաքին մոտ այլ վայրում: Չնայած նախարարության շենքում լինելու է ոչ թե մշակութային հաստատություն, այլ հյուրանոց, այնուամենայնիվ, դա ավելի գերադասելի է Բաբայանի համար: Ռուբեն Բաբայան նաև նշեց, որ չի կարծում, թե շենքը կապականվի, քանի որ մասնավոր ձեռքերում այն ավելի ապահով կլինի, քան պետական գործչի ձեռքերում: Ըստ նրա, հենց ԱԺ պատգամավորներն են ավելի շատ ապականում շինությունները, քան մասնավոր անձիք (հիշեցնելով Փակ շուկայի շենքի օրինակը): Partner news «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Partner news |