Հետխորհրդային տարածքի թատերական գործիչները կհանդիպեն Վրաստանում

Հետխորհրդային տարածքի թատերական գործիչները կհանդիպեն Վրաստանում

PanARMENIAN.Net - Հետխորհրդային տարածքի թատերական գործիչները կհանդիպեն Վրաստանում: «Հայֆեստ» թատերական փառատոնի շրջանակում նման պայմանավորվածություն է ձեռք բերվել «Կովկաս» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: Հոկտեմբերի 4-ին հիմնադրամի նախագահ Լևան Խեթագուրին և նախագծերի ղեկավար Յուրի Մգեբրիշվիլին «Հայֆեստի» օրերին անցկացրեցին վարպետության դասեր` «Հայաստան-Վրաստան կատարողական արվեստի պլատֆորմ» թեմայով: Ծրագրին մասնակցում էին Հ.Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, Կ.Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստ, տնօրեն Ֆրեդ Դավթյանը, Ղազախստանի թատերական ինստիտուտի պրոֆեսոր Սանիյա Կոպտիևան, ուսանողներ և այլք:

Դասընթացին հաջորդած քննարկումների արդյունքում որոշվեց մշակել նոր նախագծեր և ընդլայնել գործակցության եզրերը: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց Լևան Խեթագուրին, նույնպիսի հանդիպումները տեղ կգտնեն նաև «Հայֆեստի» շրջանակում ամեն տարի: «2013թ. կկազմակերպվի մեր հիմնադրամի հերթական տոնավաճառը` կովկասյան երկրների մասնակցությամբ: Նախատեսվում է տարեկան հանդիպումներ կազմակերպել ինչպես թատերական ղեկավարների միջև, այնպես էլ դերասանական կազմերով, հանդես գալ համատեղ ներկայացումներով, թատերախաղերով:

Partner news
 Ուշագրավ
«ДДТ»-ի լիդերը նշեց, որ մեծ ցանկություն ունի ճանաչել հայկական ռոքի ներկայացուցիչներին
«Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը 96 երկրից 1200 հայտ է ստացել
«Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեղված է 2013-ի օգոստոսին
Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակը` «լավագույն դեբյուտ» անվանակարգում
Partner news