«Հայֆեստի» շրջանակում Երևանում նշվեց «Կովկաս» մշակութային հիմնադրամի 15-ամյակը![]() 5 հոկտեմբերի 2012 - 13:25 AMT PanARMENIAN.Net - «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Երևանում նշվեց «Կովկաս» մշակութային հիմնադրամի 15-ամյակը: Տարեդարձը նշվեց ՀՀ նախագահի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Նախագծերի ղեկավար Յուրի Մգեբրիշվիլին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց, որ հիմնադրամը 1997 թվականից ի վեր իրականացրել է բազմաթիվ միջմշակութային նախագծեր, ցուցահանդեսներ, փառատոններ: «Հիմնադրամի ձեռքբերումներից մեկը կարելի է համարել հիմնադրումից կարճ ժամանակ անց արտ-մենեջերների կովկասյան ցանցի ստեղծումը: Հաջորդ ձեռքբերումը, որը, կարելի է ասել, հիմնադրամի ստեղծման հետևանքն էր, 2003 թվականից ի վեր գործող տոնավաճառն է, որտեղ ցուցադրվում են հիմնադրամի անդամ երկրների մշակութային ձեռքբերումները, տեղի են ունենում արտ-մենեջերների հանդիպումներ»,- ասաց նա` հավելելով, որ հիմնադրամը զբաղվում է նաև հրատարակչական գործունեությամբ: «Կովկաս» հիմնադրամը գրանցված է Նիդերլանդներում, հիմնադրամի անդամներն են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը: Partner news Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել 17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը Partner news |