Մակեդոնացի դաշնակահար. Ինձ համար ոգեշնչման մեծ աղբյուր էր նվագել Արամ Խաչատրյանի ռոյալի վրա

Մակեդոնացի դաշնակահար. Ինձ համար ոգեշնչման մեծ աղբյուր էր նվագել Արամ Խաչատրյանի ռոյալի վրա

PanARMENIAN.Net - Երեկ Երևանում Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տռպչեսկին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարեց Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը: Հայ հանդիսատեսը կատարումն ընդունեց շատ ջերմ և նա երկու անգամ բիս նվագեց` մակեդոնական ազգային պար և Արամ Խաչատրյանի Պիեսը: Այս կապակցությամբ PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց դաշնակահարի հետ, ով բարձր տրամադրությամբ ասաց հետևյալը.«Այսպիսի ընդունելությունն ինձ համար ակնկալելի էր: Հայաստանում մարդիկ մեծ սիրտ ու հոգի ունեն:

Այստեղ կան երաժշտական մեծ ավադույթներ, և մեծ պատասխանատվություն է նվագել Ռախմանինովի այս հայտնի ստեղծագործությունը: Ես շատ ուրախ եմ, որ այսպես ջերմ ընդունվեցի»:

Նա կարճ ժամանակահատվածում եղել է Հայաստանի տարբեր վայրերում, ծանոթացել երկրի բնակիչների հետ: Նրա համար հատուկ նշանակություն ունեցավ հատկապես Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելությունը:

«Իմ կարծիքով մեծ պատիվ է ցանկացած արտիստի համար լինել այդտեղ: Թանգարանի տնօրենը` Արմինե Գրիգորյանն հատուկ ինձ համար էքսկուրսիա կազմակերպեց: Ես չէի սպասում, որ մի օր կնվագեմ Արամ Խաչատրյանի ռոյալի վրա: Դա ինձ համար ոգեշնչման մեծ աղբյուր էր: Մի խոսքով երջանիկ եմ»:

Սիմոն Տռպչեսկին հույս ունի կրկին գալ Հայաստան և անպայման այցելել Սևան, քանի որ չհասցրեց այնտեղ լինել:

Partner news
 Ուշագրավ
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին
Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին
Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել
17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը
Partner news