Հայկական էստրադայի ներկայացուցիչները կշնորհավորեն ուսուցիչներին` մասնագիտական օրվա առթիվ

Հայկական էստրադայի ներկայացուցիչները կշնորհավորեն ուսուցիչներին` մասնագիտական օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ուսուցչի տոնին նվիրված համերգ: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:

Իրենց կատարումներով ուսուցիչներին կշնորհավորեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և երգչուհի Սոֆի Մխեյանը, օպերային թատրոնի մեներգիչ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, երգիչներ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը:

Համերգի ժամանակ կհնչեն Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Էնիո Մորիկոնեի, Լալո Շիֆրինի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ջոն Ուիլյամսի, Նինո Ռոտայի, Արամ Խաչատրյանի, Արմեն Պողոսյանի, Էդմոնդ Մակարյանի և Կարեն Անանյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները:

Partner news
 Ուշագրավ
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին
Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին
Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել
17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը
Partner news