Գալուստ Սահակյան. ԲՀԿ-ն պետք է քննարկի Օսկանյանի գործը Հայաստանում, այլ ոչ թե ԵԽԽՎ-ում![]() 5 հոկտեմբերի 2012 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանել է ԲՀԿ պատգամավորների կողմից ԵԽԽՎ-ում կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունիզ զրկելու հարցի արծարծումը: «Այդ խնդիրը, դրա ներկայացումը կարող էին կազմակերպել սեփական ժողովրդի Ազգային ժողովում»,- հայտարարել է Սահակյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցում: «Մի ժամանակ գնում էին Տիզբոն (Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք, խմբ.) և հայտարարություններ կատարում, այդ պատճառով էլ կործանեցին երկիրը»,- ասել է նա: Նրա խոսքով, այդ հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ կողմից խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու պատճառով «հիմնական բեռն իր վրա վերցրել է Վարդան Օսկանյանը»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ հազիվ թե ԵԽԽՎ անդամներն այդքան վճռական մտահոգված են ԲՀԿ-ի և Վարդան Օսկանյանի խնդիրներով, որպեսզի գտնեն դրանց լուծումները: Միաժամանակ, նա հավելել է, որ չի կարծում, թե ԲՀԿ-ն այդ խնդիրն այնպես կառաջադրի, որպեսզի վնաս հասցնի Հայաստանի միջազգային հեղինակությանը: Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վորդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: Partner news Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Partner news |