Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Գայանե Խաչատուրյանի ցուցահանդեսը

Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Գայանե Խաչատուրյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում անցնում է Գայանե Խաչատուրյանի ցուցահանդեսը (1942-2009), որը նվիրված է նրա 70-ամյա տարելիցին: Ցուցահանդեսի համադրողներն են Վիտալի Պացյուկաևն ու Վալերի Խանուկաևը: Ցուցահանդեսը կրում է «Հայելային ծաղկավաճառը» խորագիրը:

Բորիս Մեսսերերի մշակած ցուցադրությունը կազմված է մոտ 60 գեղանկարչական աշխատանքներից, շուրջ 50 գծապատկերներից, 3 տեսաֆիլմից: Ցուցահանդեսը ներառում է ցուցանմուշներ Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի Սերգեյ Փարաջանովի անվան թանագարանից, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանից, Մոսկվայի Գայանե Խաչատուրյանի հիմնադրամից, ինչպես նաև Եվգենի Պրիմակովի, Վլադիմիր Սպիվակովի, Էլդար Ռյազանովի, Վալերի Խանուկաևի մասնավոր հավաքածուներից:

Դեռ սեպտեմբերի 25-ին ՌԴ Գրականագետների կենտրոնական տանը տեղի ունեցավ մեկ գործողությամբ «Գայանե» բալետի ցուցադրությունը, որը Գայանե Խաչատուրյանի միջազգային հիմնադրամի և Europaballett St. Polten- համատեղ նախագիծն էր:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 28-ը:

Partner news
 Ուշագրավ
Ազնավուրը կատարել է իր լավագույն հիթերը՝ La Bohême, Que C'est Triste Venise, La Mamma и She
Երեք ցուցահանդեսների մուտքն էլ ազատ է, երեքն էլ բաց կլինեն մինչև 2013 թ. հունիսի 8-ը
«Եվրատեսիլ-2013»-ի արդյունքները կարող են վերանայվել և հաղթանակը կարող է շնորհվել Ուկրաինային
Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից
Partner news