Ռուբեն Հակոբյան. Վարդան Օսկանյանը դարձավ ՀՀԿ և ԲՀԿ միջև խաղի կանոնների զոհը

Ռուբեն Հակոբյան. Վարդան Օսկանյանը դարձավ ՀՀԿ և ԲՀԿ միջև խաղի կանոնների զոհը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր և ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը դարձել է այն խաղի կանոնների զոհը, որը վարում են իշխող ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ժամանակին ԲՀԿ-ի կոալիցիա մտնելուց ի վեր, ասել է ԱԺ պատգամավոր, «ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա հավելել է, որ չի կարծում, թե իշխանությունների գործողություններն ուղղված են ԲՀԿ-ի դեմ, այլ իր անձնական կարծիքով, միայն Վարդան Օսկանյանի դեմ:

Դրա հետ կապված նա կոչ է արել ուշադրություն դարձնել երկու կուսակցությունների համագործակցության վրա Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ և խորհրդարանում մեծամասնական համակարգով լրացուցիչ ընտրություններում հնարավոր համագործակցության:

Իր հերթին, ՀՅԴ անդամ, պատգամավոր Աղվան Վարդանյանը հերթական անգամ նշել է, որ այդ գործի մեջ տեսնում է քաղաքական ենթատեքստ: «Եթե պարոն Օսկանյանը չմտներ քաղաքականություն, գլխավոր դատախազությունը չէր մտնի Ազգային ժողով»,- ասել է նա:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վադան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
«Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա
Partner news