Արամ Մանուկյանը հերքել է տեղեկատվությունը Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի գաղտնի հանդիպման մասին![]() 5 հոկտեմբերի 2012 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գաղտնի արտերկրյա հանդիպման մասին: Նրա խոսքով, Տեր-Պետրոսյանը գտնվում է Հայաստանում: «Մենք ոչ մի խնդիր կամ բարդույթ չունենք, որպեսզի չհանդիպենք կուսակցություններից որևէ մեկի հետ: Ի՞նչ կարիք կա գաղտնի հանդիպման: Հորինված հեքիաթ»,- հայտարարել է Մանուկյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |