ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

PanARMENIAN.Net - Հայկական եկեղեցու կառուցումը Եկատերինբուրգում ընդգրկվել է այն շինարարական օբյեկտների ցանկում, որոնք գտնվում են Սվերդլովսկի մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսսելի հսկողության տակ: Հայկական եկեղեցին կկառուցվի Բեռլիսնկու փողոցում: Հիշեցնենք, որ Էդուրադ Ռոսսելի վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, նա հանդիպել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նահանգապետը հրավիրել է նրան այցելել Սվերդլովսկի մարզ եւ ներկա գտնվել հայկական եկեղեցու օծմանը: Տվյալ իրադարձությունը ակնկալվում է 2006 թվականի տարեվերջին, որն արդեն Հայաստանի տարի է հայտարարվել Ռուսաստանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---