«Հայֆեստ». Տեղի ունեցավ «Միհրի»` վարձկան զինվորների մասին պատմող ներկայացման պրեմիերան![]() 5 հոկտեմբերի 2012 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում տեղի ունեցավ «Միհր» թատրոնի «Զինվորներ» ներկայացման պրեմիերան: Այն «Պիեսներ մահվան մասին» ներկայացումների շարքից չորրորդն է: «Զինվորներ, ակտիվ մարդիկ և ակտիվ էակներ, որոնք պայքարում են ոչ թե հանուն հայրենիքի կամ անկախության, այլ վարձկաններ են, որոնք չունեն հոգի, և ունեն մեկ մղում` պատերազմ: Դա շատ կապված է մեր իրականության հետ, հաշվի առնելով մեր հավերժական թշնամուն, որն իր ատամներն է կռճտացնում մեզ վրա և հերոսացնում իր մարդասպանին: Ինձ թվում է, հիմա վարձկանների դարաշրջան է, մարդկանց, որոնք չունեն հայրենիք»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ իր ներկայացման մասին խոսեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը: Նա նշեց, որ ներկայացումը մի քիչ նեգատիվ է, բայց ունի տողատակ և ուղերձ` մտածելու համար: Ներկայացման մեջ խաղում են Ցոլակ Մլքե-Գալստյանն ու Պետրոս Ղազանչյանը: Partner news Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել 17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը Partner news |