Երևանում տեղի կունենա «Զեյթունի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը![]() 5 հոկտեմբերի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Երևանի «Միկա» մարզական ակումբի դահլիճում տեղի կունենա «Զեյթունի գավաթ» ձյուդոյի միջազգային 16-րդ մրցաշարը, 1990-95, 1996-97,1998-2000թթ ծնված ձյուդոիստների միջև: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի բոլոր ուժեղագույն մարզադպրոցների սաները, ինչպես նաև ձյուդոիստներ Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից և Ռուսաստանից: 1990-95 թթ մրցաշարը կարևորվում է նրանով որ այս մրցաշարի լավագույն մասնակիցները նոյեմբերի 16-19-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կմասնակցեն Մ-23 տարեկանների եվրոպայի առաջնությանը, PanARMENIAN.Net ին են Հայաստանի ձյուդոյի Ֆեդերացիայից: Թիմը կմասնակցի ազգային հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ, որպես մրցավար առաջնությունը սպասարկելու հայտ է ստացել օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը: Partner news Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու Ամռանը «Կուբանի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հավանաբար, կլքի իր թիմը Partner news |