Շվեյցարացի պատգամավոր. Սաֆարովի գործը ստիպում է մտածել, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Շվեյցարացի պատգամավոր. Սաֆարովի գործը ստիպում է մտածել, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - Սաֆարովի գործը մտքեր է առաջացնում, որ ԼՂՀ-ն չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, որտեղ մարդասպանին արդարացնում են լոկ այն բանի համար, որ նա հայի է սպանել: «Կարծում եմ, որ նման քննարկում տեղի կունենա նաև միջազգային մակարդակով»,-լրագրողներին է հայտարարել Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Ուելի Լոենբերգերը՝ մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովի արդարացումն ու հերոսացումն Ադրբեջանում: Նա նշել է նաև, որ աշխարհը քիչ է ծանոթ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: «Ահա ինչու մեր պատվիրակությունը մեկնեց Արցախ՝ ամեն ինչ սեփական աչքերով տեսնելու համար»,-ասել է Լոենբերգերը:

Իր հերթին Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի մեկ այլ համանախագահ Դոմինիկ դը Բյումանը հավելեց, որ նրանք Արցախ կատարծ 3-օրյա այցի ժամանակ կարողացան ծանոթանալ երկրին, որին աշխարհն անծանոթ է: Նա մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղում նրանց բոլոր զրուցակիցները հավատարմություն են հայտնել կայուն խաղաղության հաստատմանը:

Բյումանը հավելել է, որ Արցախում տպավորվել է ժողովրդվի վստահությամբ իշխանությունների հանդեպ, անվտանգ փողոցներով ու կրթության բարձր մակարդակով բուհերում ու դպրոցներում:

Partner news
 Ուշագրավ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները
Partner news