ՊԵԿ նախկին աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել![]() 5 հոկտեմբերի 2012 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող կադրային բարեփոխումների արդյունքում 2012 թվականի հունվարին աշխատանքից ազատված Ռոմիկ Եսայանի նկատմամբ այսօր ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ լրատվական ծառայությունը, պարզվել է, որ Ռոմիկ Եսայանը, օգտագործելով կոմիտեի աշխատակից լինելու հանգամանքը, հովանավորչություն է իրականացրել վարսավիրական գործունեությամբ զբաղվող Աննա Գրիգորյանի նկատմամբ: Հարկային օրենսդրությունը շրջանցելու հարցում օգնության, նախկինում կուտակված հարկային պարտավորությունները մարելու, ինչպես նաև հարկերի վճարումից խուսափելու համար ելակետային տվյալների խեղաթյուրման խոստման դիմաց Եսայանը ամիսներ շարունակ Ա. Գրիգորյանից պահանջել և ստացել է ամսական 230.000 դրամ: Ռ. Եսայանի առաջարկով պետական բյուջեի հանդեպ մոտ 830.000 դրամ հարկային պարտավորություններ կուտակած Ա. Գրիգորյանը, դադարեցնելով անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը, աշխատանքը շարունակել է Ռ. Եսայանին պատկանող «Վաչ Վար Տեքս» ՍՊԸ-ի միջոցով: Խարդախության փաստը բացահայտվել է պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող հսկողության, հարկային իրավախախտումների, ինչպես նաև ՊԵԿ համակարգի պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության դեպքերի հայտնաբերման և դրանց դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |