Տիգրան Սարգսյան. Լրագրողները գտնվում են «պատերազմի» առաջին ճակատում

Տիգրան Սարգսյան. Լրագրողները գտնվում են «պատերազմի» առաջին ճակատում

PanARMENIAN.Net - Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի 2-րդ օրը մասնակիցները հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության վարչապետը ողջունել է համաժողովի մասնակիցներին` կարևորելով ազդեցիկ ձայն ունեցող լրագրողների և խմբագրապետերի միասնականությունը, կառուցողական քննարկումներն ու գործնական զեկույցները, հայտնում են սփյուռքի նախարարության տեղեկատվության եվ հեռահաղորդակցության վարչությունից::

«Պատահական չեն ասում՝ ով կառավարում է վիրտուալ աշխարհը, կառավարում է իրական աշխարհը: Ինչը փաստում է, որ լրագրողները գտնվում են «պատերազմի» առաջին ճակատում: Նրանք, ովքեր կկարողանան մարդկանց ուղղորդել իրենց գաղափարներով, իրենց հոդվածներով, մեկնաբանություններով, նրանք էլ կկարողանան ուղղորդել և կառավարել ժամանակակից աշխարհը: Տեղեկատվական դաշտում պայքարը տարեցտարի ավելի սուր է դառնում, և պարտավոր ենք ձեզ հետ միասին ազգային կարևոր խնդիրները վերհանել և համախմբված հանդես գալ, քանի որ մեր հակառակորդը, թշնամին բավականին մեծ գումարներ է ծախսում տեղեկատվական դաշտում, տեղեկատվական պատերազմում հաղթելու համար: Միասին պարտավոր ենք մեր խոսքը և մեր ճշմարտությունը հասցնել բոլորին: Այս տեսակետից, ուզում եմ ասել, որ դուք իրականում չափազանց պատասխանատու ճակատում եք աշխատում: Ձեր արհեստավարժությունից, ձեր օպերատիվ աշխատանքից շատ բան է կախված: Դուք տեղեկատվություն տալիս եք ոչ միայն աշխարհին, այլ նաև՝ մեզ: Ձեր վերլուծություններով, քննադատությամբ բացահայտում եք այն խնդիրները, որոնք առկա են և ցույց եք տալիս այն ուղիները, որով մենք պետք է գնանք առաջ»,- նշեց ՀՀ վարչապետը:

Վարչապետը նաև պատասխանել է ներկաների հարցերին: Քննարկվել են այն հիմնական ռազմավարական սկզբունքները, որոնք պետք է առաջնահերթ լինեն յուրաքանչյուր հայ լրատվամիջոցի գործելակերպում` դառնալով Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրությանը հավաստիորեն ներկայացնելու կարևոր գործոն:

Սփյուռքից ժամանած հյուրերը հանրապետության վարչապետին դիմել են նաև հայաստանյան ներքաղաքական և հասարակական կյանքին վերաբերող իրենց հուզող հարցերով:

Partner news
 Ուշագրավ
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Partner news