Վաղը արժանապատիվ աշխատանքի օրվա կապակցությամբ երթ կլինի 6 հոկտեմբերի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին` ժամը 12:00 Արժանապատիվ աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպում է երթ՝ «Սոցիալական երաշխիքներ», «Արժանապատիվ աշխատավարձ», «Նոր աշխատատեղերի ստեղծում կարգախոսերով»: Ինչպես հայտնում են Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունից, երթին միանալու են ՀԱՄԿ-ի անդամ բոլոր կառույցները, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունները: Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը կոչ է անում միանալ ՀԱՄԿ-ի նախաձեռնությանը բոլոր նրանց, ովքեր մտահոգված են աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանությամբ: Երթը սկիզբ է առնելու Երևանի Հյուսիսային պողոտա և Թումանյան փողոցի խաչմերուկից, ընթանալու է Հյուսիսային պողոտայով, Աբովյան փողոցով շարունակվելու է մինչև Շահումյանի անվան հրապարակ և ավարտվելու է ՀԱՄԿ-ի շենքի մոտ՝ Վ. Սարգսյան 26/3: Partner news «Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից Partner news |