Կուբայի իշխանությունները հեռացրել են հայտնի ընդդիմադիր բլոգի վարող Յոանի Սանչեսին![]() 6 հոկտեմբերի 2012 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Կուբայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են հայտնի ընդդիմադիր Generation Y բլոգի վարող Յոանի Սանչեսին, հաղորդում է Ռոյթերսը: Սանչեսը ձերբակալվել է հոկտեմբերի 4-ին Բայամո քաղաքում իր ամուսնու՝ Ռեյնալդո Էսկոբարի հետ, վարորդի և մի քանի կուբացի դիսիտենտների հետ: Կալանքի պատճառը, կառավարամետ ԶԼՄ-ների հաղորդմամբ, եղել է իսպանացի Անխել Կարոմերոյի դատակավարության նկատմամբ սադրանքներ և մեդիաշոու կազմակերպելու Սանչեսի մտադրությունը: Կարոմերոյին մեղադրում են կուբացի ընդդիմադիր ակտիվիստ Օսվալդո Պայիին ՃՏՊ-ում չկանխամտածված կերպով սպանելու մեջ: Յոանի Սանչեսի խոսքով, նա մեկ օր կալանքի տակ է մնացել, իրավապահ մարմինների աշխատողները նրան մի քանի ժամ հարցաքննել են, բայց արդյունքում ազատ են արձակել առանց մեղադրանքներ ներկայացնելու: Partner news Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը «Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Partner news |