Արզումանյան 4 շենքի դիմաց անհասկանալի շինարարություն է ընթանում, ահազանգում են բնակիչները![]() 7 հոկտեմբերի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Ահազանգ է ստացվել Աջափնյակի Արզումանյան 4 շենքի բնակիչներից` իրենց շենքի դիմացի կանաչ տարածքում սկսված շինարարության վերաբերյալ: Բնակիչներն արգելել են շարունակել շինարարական աշխատանքները, որից հետո նոր միայն իրենց են ներկայացվել փաստաթղթեր, որոնց համաձայն կառուցվելու է երկհարկանի առևտրի սրահ, չնայած մինչ այդ խոսվում էր խաղահրապարակի կառուցման մասին: Նրանք բաց նամակ են գրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հարցին լուծում տալու նպատակով: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն քաղաքապետ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ Արզումանյան 4 հասցեում գտնվող շենքի դիմացի հանրային կանաչ տարածքում ընթանում է անհասկանալի շինարարություն, որի պատճառով ծառահատվել և վերացվել է կանաչ գոտու մի մասը, փակվել է հետիոտների անցումը, իսկ շենքում առաջացել են նոր ճաքեր: Տարիներ շարունակ շենքը համարվել է վթարային, սակայն 4-րդ կարգից, առանց որևէ համապատասխան ամրեցման աշխատանքներ իրականացնելու վերադասակարգավորվել է 3-ի: Շինհրապարակում չկա փակցված նախագիծ, իսկ մեր հարցերին շինարարություն կատարողները չեն պատասխանում: Փաստորեն տեղի է ունենում ինքնակամ ապօրինի շինարարություն: Ոչ մի բնակիչ նման կառույցի վերաբերյալ տեղեկացված չի եղել և համաձայնություն չի տվել և չի էլ տա: Առավել ևս, բազմաթիվ անգամ ահազանգվել է սանէպիդկայան` շենքի տակ առնետների առկայության վերաբերյալ: Վերոհիշյալ շինարարության պատճառով, առնետները ակտիվացել են և ներխուժում են բնակարաններ` օգտվելով շենքի տարիներ շարունակ ամրեցման կարիք ունեցող հիմքից: Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվությանազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ. 1.Կա՞ արդյոք ճարտարապետահատակագծային առաջադրանք, քաղաքաշինական փորձաքննության եզրակացություն և շինարարության թույլտվություն տվյալ շինարարության համար: Եթե այո, խնդրում ենք տրամադրել այդ հաստատված եզրակացություններն ու թույլտվությունները: 2. Երբ՞ և ինչպե՞ս են տեղեկացվել շրջակա շենքերի բնակիչները այդ շինարարության մասին: Մինչ այդ խնդրում ենք միջամտել և կասեցնել ապօրինի շինարարությունը, որպեսզի բնակիչները, բնականաբար, ստիպված չլինեն այլ միջոցների դիմելու»: Partner news Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը Partner news |