Լիբիական մոտորանավակը կրակ է արձակել իտալական ձկնորսական նավերի վրա և ուղեկցել նրանց Բենգազի![]() 8 հոկտեմբերի 2012 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Լիբիական մոտորանավակը երկրի ափերի մոտ կրակ է արձակել երկու իտալական ձկնորսական նավերի վրա և ուղեկցել նրանց Բենգազիի նավահանգիստ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հաղորդել է Նիկոլո Կրիստալդին` Սիցիլիայի Մաձարա դել Վալլո քաղաք-նավահանգստի քաղաքապետը, որտեղ գրանցված են իտալական նավերը, պատահարի մասին զեկուցել է նավերից մեկի նավապետը: «Նավերը հետապնդվել են լիբիական մոտորանավակի կողմից: Զենք կիրառելուց հետո նրանց հրաման է տրվել ուղորդվել Բենգազիի նավահանգիստ»,- պատմել է Կրիստալդին: Նրա խոսքով, գնդակոծության արդյունքում 14 իտալացի և թունիսցի նավաստիներից ոչ մեկը չի տուժել: Դեռ հայտնի չէ, թե ում է պատկանում իտալացի ձկնորսների զինված մոտորանավակը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |