Արտակ Զաքարյան. Պուտինի Թուրքիա կատարելիք այցի հիմնական թեման տնտեսական կլինի

Արտակ Զաքարյան. Պուտինի Թուրքիա կատարելիք այցի հիմնական թեման տնտեսական կլինի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը վտանգավոր ոչինչ չի տեսնում Հայաստանի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 15-ին Թուրքիա կատարելիք այցում՝ համարելով, որ այն հիմնականում կապված է լինելու երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության հարցերի հետ:

«Քաղաքական գործոն կա, սակայն գերակշռում է տնտեսական շահը»,-հայտարարել է նա մամլո ասուլիսում:

Զաքարյանը նաև մեկնաբանել է լուրերն այն մասին, թե Թուրքիայից հետո Պուտինը կարող է Ադրբեջան այցելել, այն դեպքում, երբ ըստ որոշ հայկական ԶԼՄ-ների, նա պետք է սեպտեմբերին այցելեր Հայաստանում կայացած ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունները, որի մեկնարկը հատուկ նրա համար հետաձգվեց, սակայն, նա այդպես էլ չայցելեց Հայաստան:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել այն, որ Պուտինը չայցելեց Հայաստան և կարող է Բաքու այցելել՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ Պուտինը պետք է Հայաստան գար, բայց չեկավ, չի եղել:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
«Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա
Partner news