Վիրահայության հարցերով փորձագետ. «Հետընտրական Վրաստանում ջրերն արդեն սկսել են պղտորվել»![]() 8 հոկտեմբերի 2012 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը և վիրահայության հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանը խոսել են Բ. Իվանիշվիլիի ` հայերի մասին արված հատարարության և Վրաստանի նոր իշխանությունների մասին: «Ջրերն արդեն սկսել են պղտորվել», - ասաց վիրահայության հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանն ՝ անդրադառնալով հետընտրական Վրաստանին: ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, անկախ ամեն ինչից, ասուլիսը սկսեց նորընտիր կոլեգաներին շնորհավորելով և հետագա համագործակցության ակնկալիքով: Ակնկալիքների հարցում ավելի խիստ, իր խոսքով՝ պատմական փորձից ելնելով, Հայկազուն Ալվրցյանը հիշեցրեց, որ արդեն երկար ժամանակ է՝ Վրաստանում բոլոր նորընտիր իշխանություններն իրենց գործը սկսում են Վրաստանի ամենացավոտ խնդրից՝ դեմոգրաֆիայից: «Վրաստանը խորքային բեռ ունի՝ այլ ազգերի տարածվածությունը: Օսերն ու աբխազներն անկախացան, հինական փոքրամասնություն մնացին հայերը: Մենք տեսանք, թե ինչեր են լինում հայկական մշակութային արժեքների հետ: Իվանիշվիլիի՝ հայերի մասին արված վերջին հայտարարությամբ էլ, լինի քաղաքական անփորձության հետևանք, թե միտումնավոր քայլ, հերքվեց հայերի՝ Ջավախքում պատմական արմատ ունենալու փաստը»: Տաճատ Վարդապետյանը հակադրեց աղմուկից ժամեր անց տարածված հերքումը, իսկ վիրահայության հարցերով փորձագետն ասաց. «Հերքումն ավելի վտանգավոր է»: Երկու բանախոսները համաձայնեցին, որ թե Բ.Իվաբնաշվիլիին, թե նրա բլոկին դեռ քաղաքական հասունացում է սպասվում: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |